ԱՄՆ կառավարությունն Իրանի իշխանություններից 32 տոննա ծանր ջուր է գնել. այն միջուկային ռեակտորներում ջերմակրիչի եւ նեյտրոնների դանդաղեցուցիչի դեր է կատարում: Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:

«Կարող եմ հաստատել, որ ամերիկյան կառավարությունն Էներգետիկայի նախարարության միջոցով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունից 32 տոննա ծանր ջրի գնման լիցենզավորում է իրականացնում»,- հայտարարել է նա:

«Այս նյութը ռադիոակտիվ չէ»,- պարզաբանել է Քիրբին: Նա ընդգծել է, որ այս գործարքն ԱՄՆ-ին թույլ կտա իր «արդյունաբերությունն ապահովել կարեւորագույն արտադրանքով», իսկ Իրանին՝ վաճառել «ծանր ջրի ավելցուկի մի մասը»:

Ըստ ՏԱՍՍ-ի, ԱՄՆ-ն ակնկալում է, որ իրանական ծանր ջուրն իր տարածք կհասնի առաջիկա շաբաթվա ընթացքում: