Tinder ծանոթությունների ծառայության ղեկավար Շոն Ռեդը պատմել է, թե ինչպես պետք է մարդ իրեն պահի սոցիալական ցանցում օգտատերերից «լայքեր» ստանալու համար, գրում է Business Insider-ը։
Շոն Ռեդը պատմել է, որ պրոֆիլի լուսանկարը Tinder-ում ամենաշատ «լայքերն» է հավաքում։ Մյուս կողմից՝ Ռեդը նշել է, որ գլխավոր նկարի համար վատագույն տարբերակը «մոդելային» լուսանկարն է։ Tinder-ի օգտատերերին նաեւ դուր չեն գալիս խմբակային լուսանկարները, քանի որ նրանք չեն ուզում պարզել, թե կոնկրետ ովքեր են պատկերված նման լուսանկաներում։
«Լուսանկարները, որոնցում դուք ճիշտ մարդկանցով եք շրջապատված, աշխատում են»,- ասել է Ռեդը։




























