Փարիզի երկաթուղային Սեն Լազար կայարանը այսօր` սեպտեմբերի 27-ին փակվել է` ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Կայանարում գտնվող բոլոր քաղաքացիները տարհանվել են, հաղորդում է RBC-ն:

Ֆրանսիական իշխանությունների տեղեկություններով, արդեն կայարան են ժամանել ականազերծող խմբեր, որոնք «սանրում են» կայարանի տարածքը` պայթուցիկ սարք փնտրելով: Մանրամասների մասին ոչինչ չեն հաղորդում:

Նշենք, որ որ Սեն Լազարը Փարիզի երկաթուղային  ամենախոշոր կայարաններից մեկն է, որի թողունակությունը կազմում է տարեկան 100 մլն ուղեւոր: