ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտահոգված է պաղեստինյան օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությամբ եւ կոչ է անում Թել-Ավիվին երկարաձգել այդ տարածքներում բնակավայրերի շինարարության մորատորիումը, որի ժամկետը լրանում է երկուշաբթի օրը: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի սեպտեմբերի 27-ին տարածված հայտարարության մեջ:

Միջազգային հանրությունը բազիցս կոչ է արել Իսրայելին երկարաձգել այդ մորատորիումի ժամկետը, որը Թել-Ավիվի նախկին պարտավորությունների խախտում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պաղեստինյան կողմը նախազգուշացրել է, որ կարող է դադարեցնել ուղիղ բանակցություններն Իսրայելի հետ, եթե հրեական  բնակավայրերի շինարարությունը վերսկսվի: Այսօր շինարարական աշխատանքներն վերսկսվել են:

Բան Կի Մունը հիշեցրել է, որ այդ բնակավայրերի շինարարությունը «անօրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից»:

Հիշեցնենք, որ Հորդանան գետի արեւմտյան ափին, որը Իսրայելը զբաղեցրել է 1967 թվականից, կառուցվել են ավելի քան 100 հրեական բնակավայրեր, որտեղ ապրում է ավելի քան 300 հազար մարդ: Եւս 200 հազար մարդ ապրում է Արեւելյան Երուսաղեմում, որը նույնպես, միջազգային հանրության տեսակետից, օկուպացված տարածքներ են: