Այսօր` ապրիլի 23-ին, անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան եւ մահվան օրն է: Google որոնողական կայքը նոր doodle-ը նրան է նվիրել:
Շեքսպիրը, որն աներեւակայելի ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհում թատրոնի զարգացման վրա, ծնվել է 1564-ի ապրիլի 23-ին: Մի քանի հարյուրամյակի ընթացքում ամբողջ աշխարհում մի քանի հազար անգամ Շեքսպիր են բեմադրել: Ոչ պակաս ժողովրդականություն են վայելել նաեւ նրա ստեղծագործությունների էկրանավորումները:
Չնայած Շեքսպիրի ծննդյան թվականը հավաստիորեն հայտնի չէ (ինչպես եւ հայտնի չէ այն, թե արդյոք Շեքսպիրն իրական մարդու անուն է), ավանդաբար համարվում է, որ նա ծնվել է Սթրաթֆորդում` 1564-ի ապրիլի 23-ին:
Բանաստեղծն իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Էյվոնի Սթրաթֆորդում: Համարվում է, որ Շեքսպիրի հայրը ձեռնոցագործ էր: Երիտասարդ Շեքսպիրը կրթություն է ստացել համբավավոր հաստատություններում` ուսումնասիրելով լատիներեն եւ հին հունական բանաստեղծների ստեղծագործությունը:
1592-ից ի վեր, դրամատուրգի կյանքի գրեթե յոթ տարին «կորած» է համարվում. ոչ մեկին հստակորեն հայտնի չէ, թե ճշգրիտ այդ ժամանակաշրջանում գրողն ինչով է զբաղվել:
Մինչեւ մեր օրերը հասել է Շեքսպիրի 38 պիես, 150 սոնետ, դրամատիկական ժամանակագրություններ, դամբանագրեր եւ չորս պոեմ, որոնք եւս նրա գրչին են վերագրում: Շեքսպիրի պիեսները մինչ այժմ համարվում են աշխարհում ամենաժողովրդականը եւ բեմադրվում են բոլոր թատրոններում:
Բանաստեղծը մահացել է 1616-ին, դարձյալ ապրիլի 23-ին:




























