Հայերի ցեղասպանությունը թուրքերի ամոթն է: Այդ մասին Երեւանում ապրիլի  23-ին ասել է թուրք իրավապաշտպան եւ գիտնական Սաիդ Չեթինօղլուն «Ցեղասպանության հանցագործության դեմ»  II Գլոբալ ֆորումի շրջանակում: 

Նրա խոսքով, 1915-ին, ողբերգությունից բացի, աղաղակող անարդարություն է տեղի ունեցել:  «Ոչնչացվել է Թուրքիայի բնակչության 20 – 25 տոկոսը, եւ այն մարդիկ, որոնց սպանել էին, մուրացկաններ չէին,  նրանց նախ թալանել էին, հետո նոր սպանել: Երկրի կապիտալի  30 – 35 տոկոսը բաժին հասավ այդ ցեղասպանությունն իրականացնողներին: Եվ դա անհրաժեշտ է ընդունել», - նշել է Չեթինօղլուն: Այդ քաղաքականությունը, արձանագրել է նա, այժմ էլ շարունակվում է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես եկող հայերի ձերբակալություններով: 

Թուրք իրավապաշտպանն ընդգծել է Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանի քայլի կարեւորությունը, որը հարց է բարձրաձայնել  1915-ին հայ խորհրդարանականների սպանության մասին: «Նույնիսկ խորհրդարանի շենքը, որում երեկ նա ելույթ է ունեցել, հայկական սեփականություն է եղել, եւ մենք չենք կարող չընդունել դա», - նշել է նա:

Անդրադառնալով թուրքական իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների ագրեսիային, Սաիտ Չեթինօղլուն ընդգծել է.  «Այդ ամենը շատ պարզ է, դա այնպիսի քաղաքականություն է, երբ Ցեղասպանությունն արտահանվում է պետության սահմաններից դուրս»: Թուրք գիտնականը նաեւ հավելել է, որ հետապնդումների է ենթարկվում իր դիրքորոշման համար: