2016-ի մայիսին կսկսվի Samsung Galaxy Note 6 նոր ֆաբլետի փորձարկումը: Գաջետի շնորհանդեսը նախատեսված է 2017-ին: Ընդ որում մշակողները պատրաստում են գաջետի երկու տարբերակ ՝ սովորական ու բարձր բնութագրերով:
Փրեմիում կարգի սարքը կունենա ճկվող էկրան՝ 4К որակով տեսագրություններ վերարտադրելու հնարավորությամբ: Բարձր բնութագրերով Samsung Galaxy Note 6–ը կաշխատի 32 կամ 64 Գբ ներքին՝ ու 6 Գբ օպերաատիվ հիշողությամբ Snapdragon 823 միկրոպրոցեսորի բազայով:
Սովորական բնութագրերով սմարթֆոնը աշխատելու է Exynos 8890 չիփսեթի բազայով եւ փրեմիում մոդելի նման սարքավորված է լինելու 32 Գբ(64) ներքին ու 6 Գբ օպերատիվ հիշողությամբ: Samsung Galaxy Note 6-ի երկու տարբերակների օգտատերերն էլ կկարողանան ընդլայնել սարքի ներքին հիշողությունը microSD քարտի համար սլոթի օգնությամբ:
Սմարթֆոնի արժեքն ու վաճառքում հայտնվելու ժամկետը հայտնի կդառնան պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, հայտնում է Svopi-ն:





























