Դոնի Ռոստովում կայացել է «Կովկաս` մեր ընդհանուր տուն» միջազգային գիտա-պրակտիկ երկրորդ կոնֆերանցը, որի կազմակերպիչներն են ՌԴ սպորտի, տուրիզմի եւ երիտասարդական քաղաքականության նախարարությունը, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունը, ՌԴ երիտասարդական եւ մանկական միավորումների ազգային խորհուրդը եւ մի շարք գիտական կառույցներ:
«Երկրամասը» հաղորդում է, որ կոնֆերանսին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի եւ ԼՂՀ-ի ներկայացուցիչները: Հրավիրված են եղել նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի երիտասարդ գիտնականներ, սակայն նրանք չեն մասնակցել կոնֆերանսին: Կոնֆերանսի շրջանակում տեղի են ունեցել 5-րդ Ժդանովյան ընթերցումներ, որի ընթացքում էլ համագործակցության պայմանագիր են կնքել Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանն ու Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի սոցիալական եւ հումանիտար գիտությունների դասավանդողների վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ինստիտուտը: Պայմանագիրը ստորագրել են Ինստիտուտի տնօրեն, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Յուրի Վոլկովը եւ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:




























