Արեւային մարտկոցով աշխատող Solar Impulse 2 օդանավը վայրէջք է կատարել Քալիֆորնիայում, ավարտելով իր ռեկորդային թռիչքը Խաղաղ օվկիանոսի վրայով, որը շուրջերկրյա ճամփորդության ամենավտանգավոր տարածքն է համարվում:

Օդանավը Հավայիից դուրս է եկել ապրիլի 21-ին: Թռիչքն ավարտվել է Սան Ֆրանցիսկոյի առափնյա տարածքում՝ շվեյցարացի օդաչու Բերտրան Պիկարը թռչել է «Ոսկե դարպասներ» կամուրջի վրայով: Ուժեղ քամու պատճառով նա երկար փորձերից հետո է կարողացել վայրէջք կատարել, հայտնում է Associated Press–ը: Օդանավը վայրէջք է կատարել Կրեմնիումի հովտի աէրոդրոմում:

Solar Impulse 2-ը շարունակում է իր շուրջերկրյա ճամփորդությունը, որը սկսվել է անցած տարվա մարտին՝ Աբու Դաբիից: Պիկարն իր ճանապարհին կանգառներ է ունեցել Օմանի, Մյանմարի, Չինաստանի ու Ճապոնիայի տարածքում: