Իրանի քաղաքացի Հոհամմադի Աշտիանին մահապատժի է ենթարկվելու սպանություն կատարելու համար, եւ դա ավելի առաջնային մեղադրանք է, քան շնանալու մեղադրանքը, հայտնել է Իրանի գլխավոր դատախազ Գոլամ-Խոսեյն-Մոհսենի-Էջեյը: Դատախազության հայտարարությունը նշանակում է, որ Աշտիանին չի քարկոծվելու շնանալու համար, քանի որ նա պետք է դատապարտվի սպանության համար: «Պետք չէ քաղաքականացնել այդ հարցը, եւ դատական իշխանությունը կախված չէ քարոզչական արշավից, որն սկսել են արեւմտյան լրատվամիջոցները»,-հավելել է նա: 

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Սակինե Աշտիանին դատապարտվել է մահապատժի` քարկոծման եղանակով` ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանը առնչություն ունենալու համար: Նրա փաստաբանները պնդում են, որ ցուցմունքները կորզվել են ճնշումների միջոցով: Երբ Սակինե Աշտիանիի պատմությունը հայտնի դարձավ արտերկրում, իրանական իշխանությունները որոշեցին հետաձգել մահապատժի իրականացումը: Առայժմ հայտնի չէ կրկնակի դատաքննության ժամկետը: