Գլենդելի դպրոցներում ապրիլի 24-ին պարապմունքներ չեն լինի։ Քաղաքի դպրոցները դարձան ԱՄՆ-ում առաջինը, որտեղ նման որոշում է կայացվել, գրում է Los Angeles Times-ը։
Գլենդելի 210 հազար բնակիչների 40 տոկոսը հայեր են։ Յուրաքանչյուր ապրիլի 24-ի տեղաբնակները պատուհանների եւ ապակիների վրա դրոշներ են կախում։ Խանութների մեծ մասը հայերենով եւ անգլերենով հաճախորդներին զգուշացրել է, որ ապրիլի 24-ին փակ են լինելու։
«Մենք փողոց ենք դուրս գալիս՝ ի հիշատակ այն օրերի, որոնք մենք ապրում ենք, իսկ նրանք չկարողացան։ Նրանք նույնպես ուզում էին ապրել եւ ոչ թե մահանալ»,- ասում է 14-ամյա Ջեսիկա Քուբեսերյանը, որը երթի է դուրս եկել եղբոր՝ Դեւիդի հետ;
Գլենդելի հայկական ուսանողական միության նախագահ Աստղիկ Հակոբյանն ասում է. «Չկա մի հայ, որի նախնիներն այս կամ այն կերպով Ցեղասպանությանն առնչված չլինեն»։





























