Իրանի իշխանությունները լուծարել են երկրում գործող երկու ընդդիմադիր կուսակցությունները: Մասնավորապես, հայտարարվել է երկու ռեֆորմիստական կուսակցությունների՝ «Համատեղ գործողությունների իսլամական ճակատի» եւ «Իսլամական հեղափոխության մարտիկների կազմակերպության» գործունեության դադարեցման մասին: Այս երկու կուսակցությունները 2009-ի նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանում էին ընդդիմադիր թեկնածու Միր Հոսեյին Մուսավիին:
Նախկինում այս կուսակցությունները մեղադրվում էին ազգային անվտանգությանը սպառնալու մեջ եւ դրանց անդամ շատ ակտիվիստներ ձերբակալվել էին:





























