Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բաինդուրաշվիլին սեպտեմբերի 28-ին մենել է Թուրքիա՝ 4-օրյա այցով:
Սեպտեմբերի 28-ին նա Անկարայում հանդիպելու է Թուրքիայի պետնախարար Հայաթի Յազըջիի հետ, որը համակարգում է մաքսային հարցերը: Այսօր Բաինդուրվիլին կհանդիպի Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների հարցեր, մասնավորապես «Վալե», «Սարփի» եւ «Կարցախի» մաքսակետերի սպառազինման հարցերը: Կողմերը քննարկելու են մաքսակետերի համատեղ կառավարման հարցերը:



























