Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր՝ ապրիլի 26-ին այցելեց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող, ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին:

«Հենց լավանաք, միասին գնալու ենք «Թումո», որ տեսնենք՝ ինչ էիք էնտեղ անում»,- տղաներին ասաց  քաղաքապետը:

Էդգարն ու Ռոլանդը քաղաքապետին ասացին, որ իրենց լավ են զգում:

Նշենք, որ 2002թ. ծնված Էդգար Գասպարյանը եւ 2001թ. ծնված Ռոլանդ Խոջայանը ունեն բեկորային վիրավորումներ, վնասվածքներ եւ այրվածքներ։  Նրանց «Արմենիա» ԲԿ-ից այսօր են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գիշերը երկու տղաներն էլ վիրահատության էին ենթարկվել: Նրանց վիճակը կայունացել է, նրանց անջատել են արհեստական շնչառության ապարատից:

Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: