Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին եւ պաշտոնական բողոք է հայտնել ԱՄՆ-ի կողմից 2 մլրդ դոլարի իրանական ակտիվների յուրացման կապակցությամբ: 

Նախարարությունում նշել են, որ ԱՄՆ-ի որոշումը հակասում է երկկողմ համաձայնագրերին եւ խախտում է միջազգային իրավունքի ձեւաչափը, ինչպես նաեւ հայտնել են, որ պատրաստ կլինեն ԱՄՆ-ին կանչել Հաագայի միջազգային դատարան, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հրաժարվել էր վերադարձնել  2 մլրդ դոլարի իրանական սառեցված ակտիվները: Դատարանը որոշել է, որ այդ գումարը պիտի տրվի ամերիկյան ընտանիքներին, որոնց ազգականները 1983-ին Բեյրութում պայթյունների եւ ահաբեկչական այլ գործողությունների զոհ են դարձել: