Անկարայում ձերբակալվել է Էսքիշեհիրի նահանգային նախկին ոստիկանապետը եւ տեղափոխվել Ստամբուլ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Էսքիշեհիրի նախկին ոստիկանապետ Հանեֆի Ավջըի բնակարաններում խուզարկություն է ընթանում։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հաստատել է ձերբակալությունը՝ նշելով, թե այն իրականացվել է դատարանի որոշմամբ։

Նշենք, որ նախկին ոստիկանապետը «Նեղուցում ապրող Սիմոններ. երեկ պետություն, այսօր կրոնական համայնք» անունով գիրք էր հրատարակել, որի մեջ անդրադարձել է  «Էրգենեկոն»-ի եւ «Մեծ մուրճ»-ի դատավարություններին, Հրանտ Դինքի սպանությանը, Ֆեթուլլահ Գյուլենի կրոնական միության անդամների գործունեությանը ոստիկանական համակարգում,  ամիսներ առաջ սեռական տեսագրության պատճառով հրաժարական տված Դենիզ Բայկալի հայտնի տեսագրությանը եւ գաղտնի ձայնագրությունների միջոցով թուրք գեներալներին հրաժարականի դրդած դեպքերին։