ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է 479.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.42 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.10 դրամ (աճել է 1.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 697.80 դրամ (աճել է 6.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.22 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ 259.91 դրամ, ոսկի՝ 19,098.83 դրամ, պլատին՝ 15,647.2 դրամ։
Ապրիլի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:





























