ՌԴ «Վոստոչնի» տիեզերակայանից հրթիռակրի առաջին գործարկումը  հետաձգվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսկոսմոսից»։ Հրթիռի գործարկումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով։ «Ավտոմատացված համակարգը հետաձգել է գործարկումը։ Ամենատարբեր պատճառեր կարող են լինել, հնարավոր է, որ ոչ մի արտակարգ բան տեղի չի ունեցել»,- ասել է գործակալության աղբյուրը։

Ավելի ուշ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ մեկնարկը կարող էր հետաձգվել «Սոյուզ-2.1ա»  հրթիռակիր ցուցանիշների շեղման պատճառով։

Հրթիռի մեկնարկը պլանավորված էր Երեւանի ժամանակով ժամը 06։01-ին, իսկ 06։00-ին որոշում էր կայացվել հետաձգել այն։ Նշենք, որ տիեզերակայանում  ներկա է եղել նաեւ Վլադիմիր Պուտինը։