Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին պաշտոնից ազատելուց հետո, այլ ազատումներ եւս կլինեն` «վստահության կորստի» ձեւակերպմամբ:: Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հենց այդ ձեւակերպմամբ է պաշտոնից ազատվել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը:

«Բարդ է պատկերացնել այն իրավիճակը, երբ նախագահն ու նահանգապետը կարող են աշխատել իրար հետ, երբ Ռուսաստանի բարձրագույն պաշտոնատար անձը վստահություն չունի այս կամ այն պաշտոնյայի, տարածաշրջանի որեւէ ղեկավարի հանդեպ: Դա տեղի է ունեցել առաջին անգամ, եւ ես չեմ բացառում, որ նման դեպքերը կկրկնվեն»,- ասել է Մեդվեդեւը:

Միեւնույն ժամանակ ռուս փորձագետները արդեն նշում են այն անձի անունը, ով կարող  է ազատվել նույն ձեւակերպմամբ: Դա Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն է: «Վալենտինա Մատվիենկոն ավելի փոքր ֆիգուր է, եւ նրա հետ սեթեւեթանքներ չեն լինի»,- նշել է լրագրող Բորիս Վիշնեւսկին:

Սեպտեմբերի 28-ին Մեդվեդեւը Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Վլադիմիր Ռեսինին, ով Երեւանի եւ Գյումրիի պատվավոր քաղաքացի է: