Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ապրիլի 20-ին հանդիպել է Իրանի արդարադատության նախարար Մոսթաֆա Փուրմոհամմադիի հետ եւ քննարկել երկու երկրների արդարադատության նախարարությունների միջեւ համագործակցության խորացման, ինչպես նաեւ հայ-իրանական հարաբերությունների քաղաքական եւ տնտեսական ոլորտներին վերաբերող հարցերը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումներին, որի համատեքստում նախարար Փուրմոհամմադին ներկայացրել է իրանական կողմի ձեռնարկվող ջանքերը` բախումների հանդարտեցմանը եւ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատմանը նպաստելու ուղղությամբ:

ՀՀ դեսպանը ներկայացրել է հայկական կողմի նախաձեռնությունները, ինչպես նաեւ Հայաստան-Իրան հարաբերությունների արդյունավետության բարձրացման եւ տարածաշրջանում կայունության ապահովման գործում երկկողմ համագործակցության հեռանկարները: