Ոչ ոք չի կարող խոչընդոտել Իրանի «հրթիռային պաշտպանունակության ամրապնդմանը»: Այդ մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեքհանը` ապրիլի 27-ին ելույթ ունենալով Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրանը, որը մարդկային հսկայական պաշար ունի եւ իր տրամադրության տակ ունի հետազոտողներ, գիտնականներ, արդյունաբերական հսկայական ենթակառուցվածք եւ պաշտպանական արդյունաբերություն, իր նպատակների եւ ռացիոնալ շահերի համար ամենաբարձր մակարդակով քայլեր կձեռնարկի զինված ուժերի ռազմական սարքավորման առումով,- ասել է նախարարը: Այդ ուղու վրա ոչ մի կամք կամ կազմակերպություն չի կարող խոչընդոտել պաշտպանունակության զարգացմանը եւ վերելքին, հատկապես` Իրանի հրթիռային պաշտպանունակության հարցում»:





























