ԱՄՆ-ը, Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան աջակցում են թաքֆիրական-սիոնիստական շարժումներին, հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը Միազգային անվտանգության մոսկովյան V համաժողովի շրջանակում, հայտնում է «Գազետա.Ru»-ի թղթակիցը:
Պաշտպանության նախարարի խոսքով, «եւս մեկ համաշխարհային պատերազմի առաջացմանը հանգեցնող իրավիճակի վերադարձի եւ կրկնության համար հող» կարող է ստեղծել «անվտանգության եւ կայունության խախտման վերաբերյալ, հանուն սեփական շահերի, Ամերիկայի կողմից կրկնակի, բազմակի ստանդարտների կիրառությունը` միջնորդավորված պատերազմների օգտագործմամբ եւ պետություններին` դրանց հետ կապված ծախսեր պարտադրելով»:
«Մեր համոզմունքն է, որ աշխարհն այսօր անվտանգության, կայունության բացակայության եւ սարսափի տարածման վիճակում է, որոնց պատճառը մի շարք հոսանքների ահաբեկչական գործողությունն է, որոնք վայելում են Ամերիկայի, Իսրայելի, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությունը», - ընդգծել է նախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թաքֆիրիզմը արմատական իսլամի տարատեսակ է, որը ենթադրում է, որ թույլատրելի է սպանել, ոչ միայն ահաբեկիչներին, այլեւ այլ մահմեդականների: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն այդ դիրքորոշման կրող է:





























