Հայաստանի տարածքում ապրիլի 28-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 28-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +12+14, իսկ վաղը ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Կոտայքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+19,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +19+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +13+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +20+24,

Արարատում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +24+26,

Արմավիրում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +24+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը` +13+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +24+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +15+19,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +17+20։