2017-ի մարտին Persian Gulf Star վերամշակող գործարանի գործարկումից հետո Իրանը բենզին չի ներմուծի: Այդ մասին հայտնում է Lenta-ն` վկայակոչելով Shana գործակալությանը:

Գործարանն օրական մոտ 360 հազար բարել խտանյութ կմշակի Պարսից ծոցում գտնվող Հարավային Պարս հանքավայրից: Համալիրի հզորությունը կկազմի օրական  36 մլն լ բենզին եւ 14 մլն լ դիզելային վառելիք:

Persian Gulf Star-ում մասնաբաժիններ ունեն Oil, Gas and Petrochemical Investment ընկերությունը (49 տոկոս), Oil Industry Pension Fund-ը (33 տոկոս), National Oil Refinery and Distribution-ը (18 տոկոս):

Իրանում նավթի արդյունահանումը կտրուկ կրճատվել էր   2012-ին, երբ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի պատճառով ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը նավթային էմբարգո էին սահմանել:  2016-ի սկզբին պատժամիջոցները վերացվեցին: Այժմ Թեհրանը մտադիր է նավթի արտադրությունը հասցնել նախապատժամիջոցային մակարդակի` օրական չորս մլն բարելի եւ հանդես է գալիս արդյունահանման որեւէ սառեցման դեմ: