BlackBerry ընկերությունը վերջնականապես հրաժարվել է սմարթֆոնների արտադրությունից: Այս մասին գրում է Yahoo! Tech-ը:

Ըստ Ռոսիյսկայա գազետայի, փոխարենն ընկերությունը կկենտրոնանա ծրագրային ապահովման մշակման աշխատանքների ուղղությամբ:

Ընկերության գլոբալ վաճառքների գծով փոխնախագահ Կառլ Վիզեի խոսքով, BlackBerry-ին հաջողվել է ավելի մեծ հաջողությունների հասնել ծրագրային ապահովման շուկայում, քան ակնկալվում էր:

«Անցյալ տարվա կոնֆերանսին գրեթե բոլոր հարցերը վերաբերում էին սմարթֆոններին: Իսկ երբ հայտարարեցինք, որ ցանկանում ենք ծրագրային ապահովման օգնությամբ 500 մլն դոլար վաստակել, մեզ խելագար համարեցին: Հիմա մենք հասանք այդ նպատակին»,- հայտարարել է Վիզեն: