Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում Apple ընկերության կենտրոնակայանի դահլիճներից մեկում դիակ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է TechnoBuffalo-ն:

«Apple-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանում դիակի հայտնաբերման լուրը: Տեղեկություն չկա այն մասին, արդյո՞ք մահացածը կորպորացիայի աշխատակիցներից է»,- Twitter-ի իր էջում գրել է ABC7-ի լրագրող Մեթ Քելլերը:

Ըստ Gazeta-ի, ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում: