Իրանական Sunir ընկերությանը պաշտոնապես թույլատրել են կառուցել Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գիծը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է ապրիլի 28-ին Կառավարության նիստում։ Թույլտվությունը շնորհվել է դեռեւս 2006-ի մայիսին Հայաստանի եւ Իրանի միջեւ կնքած Հուշագրի շրջանակներում։
Գիծը Մեղրուց Հրազդան կհասցվի, որտեղ Հրազդանի ՋԷԿ-ից մոտ 10 կմ հեռավորության վրա նախատեսված է 440/220 կՎ հզորությամբ ենթակայան կառուցել: Այդտեղից, բայց արդեն այլ ծրագրով (գերմանական KfW բանկի վարկով եւ EIB-ի եւ Եվրամիության համաֆինանսավորմամբ, որի ընդհանուր գումարը 105,2 մլն եվրո է կազմում) դեպի Վրաստան նոր 400-կՎ լարման ԷՀԳ կկառուցվի:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան 400-կՎ ԷՀԳ-ի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է 2015-ի օգոստոսին` Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ Իրանի Արտահանման զարգացման բանկի միջեւ: Նախագծի ընդհանուր արժեքը 107,9 մլն եվրո է: Դրա 77 տոկոսը կտրամադրի իրանական Բանկը, 23 տոկոսը` հիմնական կապալառուն` Sunir ընկերությունը: ԷՀԳ-ի ընդհանուր երկարությունը 279 կմ կկազմի:
Երկու շղթայով 400 կՎ հզորությամբ գիծը երկու երկրի միջեւ էներգետիկ հաղորդագծերի հնարավորությունը 350-ից կհասցնի 1 000 մՎ-ի եւ կբարձրացնի Հայաստանի կենտրոնում եւ հարավում էներգամատակարարման հուսալիությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերի հուսալիությունը, որոնք զուգահեռ ռեժիմով են աշխատում:





























