Ադրբեջանի Մամուլի խորհրդի որոշմամբ, եւս վեց լրատվամիջոցներ մտցվել են «սեւ ցուցակ»:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Խորհրդի շորթող լրագրության դեմ պայքարի հանձնաժողովի նիստում քննարկվել է 11 լրատվամիջոցների հարցը: Դրանցից վեցի գործունեությունը շորթողական է որակվել, եւ նրանք ընդգրկվել են «Մամուլի խորհրդի «սեւ ցուցակում»:
Որոշվել է հետաքննություն անցկացնել մյուս հինգի նկատմամբ:
Բաքվի անկախ փորձագետները կարծում են, որ ռեկետի մեջ մեղադրվել են իշխանությունների կողմից չվերահսկվող լրատվամիջոցները:
Նշենք, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին:





























