Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համընդհանուր ներդրումը Հայաստանում կհետաձգվի եւս մեկ տարով: Այս մասին Կառավարության ապրիլի 28-ի նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Վարչապետի խոսքով նման անհրաժեշտություն է առաջացել՝ նոր համակարգին անցնելու սահունությունն ապահովելու համար: Այսպիսով, եթե առաջ մասնավոր սեկտորի աշխատողները պետք է նոր կենսաթոշակային վճարները (5 տոկոսի պատադիր սոցվճարները) սկսեին անել 2017 թ. հուլիսի 1-ից, ապա հիմա այդ ժամկետը առաջարկում են հետաձգել մինչեւ 2018-ի հուլիսի 1-ը: Պետական ոլորտում 5 տոկոսի պարտադիր վճարներն արվում են 2014-ի հուլիսի 1-ից: Վարչապետը Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ներկայացնել ժամկետի հետաձգման մասին համապատասխան օրինագիծը: 

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումը հասարակական դժգոհություն էր առաջացրել նոր վճարի կապակցությամբ (ի լրումն եկամտահարկի): 2014-ի սկզբին Երեւանում զանգվածային բողոքի ցույցեր են եղել այդ կապակցությամբ: