Կիեւի Գոլոսեեւսկի շրջանային դատարանը «օրենքով գող» Ռովշան Ջանիեւի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, որոշումը կայացվել է սեպտեմբերի 28-ի դատական նիստում: «Ռովշան Լենկորանսկի» մականունով «օրենքով գողը» ձերբակալվել է սեպտեմբերի 15-ին, Կիեւում: Նրա մոտ հայտնաբերվել է երկու կեղծ անձնագիր, որոնցից մեկը ուկրաինական, մյուսը՝ արտասահմանյան:  Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-3 մասերով (կեղծ փաստաթղթի օգտագործում):