Նիգերիայի հարավ-արեւելքում գրոհայինները զավթել են դպրոցական ավտոբուսը, որտեղ 15 երեխա է եղել:
Ինչպես հաղորդում է AP-ն, չարագործները 20 մլն նիգերիական նայր (մոտ 130 հազար դոլար) են պահանջում: Հաղորդվում է, որ գրոհից հետո հանցագործները թաքնվել են ավտոբուսով անհայտ ուղղությամբ:
Ներկայումս նիգերիական իրավապահները որոնում են երեխաներին եւ հանցագործներին:
Գործողության մանրամասները առայժմ չեն հաղորդվում:
Վերջին շրջանում մարդկանց առեւանգումն արագ զարգացող «բիզնես» է դարձել Նիգերիայի ողջ տարածքում:





























