Վրաստանի խորհրդարանի շենքի առջեւ՝ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում հասարակական կազմակերպությունների կոալիցիան «լռության ակցիա» է անցկացրել՝ պահանջելով քննարկումներ սկսել Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ եւ դադարեցնել դրա քննարկումը օրենսդիր մարմնում:
Ինչպես հաղորդում է վրացական «Կավկազ պրես» գործակալությունը, ակցիայի ընթացքում նաեւ ստորագրահավաք է անցկացվել:
Խորհրդարանի առջեւ ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարեցվել «ապօրինի սահմանադրության» քննարկումը, ասել է ակցիայի կազմակերպիչներից Լիյա Մուխաշավրիան:
ՀԿ-ների կազմակերպած ակցիային մասնակցել են նաեւ ճանաչված ընդդիմադիր գործիչներ:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունել է նոր Սահմանադրության նախագիծը:





























