Իրանին հակաօդային պաշտպանության C-300 համալիրներ առաքելու Ռուսաստանի մերժումը վկայում է, որ Մոսկվան ներգրավված է Վաշինգտոնի քաղաքական խաղերում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:
«ԱՄՆ քաղաքական խաղերին Ռուսաստանի մասնակցությունը չի բխում ռուս ժողովրդի երկարաժամկետ շահերից, եւ դա մեր բարեկամական խորհուրդն է մեր բոլոր հարեւաններին: Այդ քայլը իրականացվել է ՄԱԿ ԱԽ 129 բանաձեւով, որը ապօրինի եւ անարդար է: Երկրորդ խնդիրն այն է, որ բանաձեւը նման սահմանափակումներ չի պարունակում հակաօդային պաշտպանության համալիրների համար: Հարկավոր է հիշեցնել, որ կիրառվող քաղաքական ճնշումը Իրանի վրա որեւէ արդյունք չի տալու»,- ըստ IRNA գործակալության ասել է Մեհմանփարասթը:
Իրանին C-300 համալիրներ վաճառելու պայմանագիրը ստորագրվել էր 2007թ. վերջին, Ռուսաստանը պետք է առաքեր 5 հակահրթիռային դիվիզիոն՝ 800 մլն դոլար արժեքով: Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որով արգելել է Իրանին C-300-ներ վաճառել:




























