Իրանը կարող է հավակնել Ռուսաստանի կողմից C-300 չառաքելու համար փոխհատուցման, կարծում է Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը:
Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նկատել է, որ Իրանն իրավունք ունի փոխհատուցում պահանջել պայմանագիրը չկատարելու համար: Ներկայիս պայմաններում Ռուսաստանը մինչեւ 1 մլրդ կորուստ կարող է ունենալ: Նա, սակայն, կարծում է, որ քաղաքական կորուստները, որ պայմանագիրը կատարելու դեպքում կկրեր Ռուսաստանը,ա վելի մեծ կլինեին:
«Որեւէ ֆինանսական կորուստ չի կարող ավելի կարեւոր լինել քաղաքական կորուստներից: Չտարածման ռեժիմի պահպանումը կարեւոր է գումարներից»,- նկատել է Կոսաչեւը:
Իրանին C-300 համալիրներ վաճառելու պայմանագիրը ստորագրվել էր 2007թ. վերջին, Ռուսաստանը պետք է առաքեր 5 հակահրթիռային դիվիզիոն՝ 800 մլն դոլար արժեքով: Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Իրանին համալիրները չառաքելու մասին:




























