Հոկտեմբերի 13-ին Լիբանան կատարելիք իր այցելության  ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Իսրայելի հետ սահմանի այն հատվածը, որտեղ լիբանանյան դիպուկահարները սպանել են պահեստազորի փոխգնդապետ Դովա Խարարիին։

ZMAN.com գործակալության հաղորդմամբ, նախագահը կայցելի նաեւ «Հըզբոլլահի» ռազմական փառքի վայրը։

Իրանի նախագահը խոստացել է քար նետել Իսրայելի կողմը, որպեսզի ցուցադրի իր ատելությունը սիոնիստական ռեժիմի  նկատմամբ։

Ահմադինեժադը ծրագրում է հանդիպել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ, ինչպես նաեւ «Հըզբոլլահի»  գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի հետ։ Հնարավոր է, որ «Հըզբոլահի» բարձրաստիճան պաշտոնյաններից մեկն ուղեկցի Իրանի նախագահին դեպի Իսրայելի սահման, որտեղ էլ կկայանա  նոր մանկապարտեզի բացումը։ Հենց այդտեղից էլ Ահմադինեժադը պատրաստվում է քար նետել Իսրայելի վրա։ Մարոն-Ռաս գյուղում կբացվի նաեւ Իրանական կենտրոն:

Իրանի նախագահի անվտանգությունը Լիբանան այցելության ժամանակ  կապահովեն «Հըզբոլահի» ներկայացուցիչները։