Չեմ կարծում, թե ինչ-որ մի ընտրական դաշինք կարող է լուրջ մրցակից լինել «Ենի Ազերբայջան» կուսակցությանը: Այդ մասին կուսակցության կայքին տված հարցազրույցում հայտնել է գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը: Նա նկատել է, որ կառավարող կուսակցությունը ընտրությունից ընտրություն ավելի շատ փորձ է կուտակում, արեւմտյան նոր տեխնոլոգիաներ է կիրառում:
«Կարծում եմ՝ այդ գործընթացներում «Ենի Ազերբայջանին» այլընտրանք լինել չի կարող: Նա հաղթել է բոլոր ընտրություններում, կհաղթի այս ընտրությանը եւս»,- վստահ է Նովրոզովը:
Խոսելով ներկուսակցական գզվռտոցների մասին՝ Նովրուզովը նշել է. «Մենք այս անգամ չենք առաջադրել 17 պատգամավորների: Նրանց մի մասը չի ցանկացել մասնակցել սեփական կամքով: Մենք առաջադրել ենք թեկնածուներ 114 ընտրատարածքներում, իսկ այլ տարածքներում աջակցում ենք հայտնի հասարակական դեմքերի»: Նովրուզովը նշել է, որ կուսակցությունը նոր լիցք է ստանում, ինչն էլ ազդել է պատգամավորների ընտրացուցակների վրա:
Նշենք, որ ընտրացուցակները նոր սկադալի առիթ են դարձել այն, որ կուսակցության ցուցակներից դուրս մնացած անձանց մի մասը հրաժարվել է ենթարկվել կուսակցության որոշմանն ու ինքնաառաջադրվել է:
Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին:





























