Համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին: Վերջինը պարտիան ավարտեց Վլադիմիր Հակոբյանը, որը մինչեւ վերջին րոպեն փորձեց սեւերով հաղթանակ կորզել Թեյմուր Ռաջաբովից, սակայն չստացվեց: Պարտիան ավարտվեց ոչ ոքի: Կեսական միավոր էին վաստակել նաեւ Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը: Արման Փաշիկյանը պարտվեց Գադիր Գուսեյնովին: