Համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ԱՄՆ-ի հետ եւ պարտվեց 1,5:2,5 հաշվով: Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց Իրինա Կրուշի, Լիլիթ Գալոյանը` Տաթեւ Աբրահամյանի, Նելլի Աղինյանը` Կամիլե Բագինսկայտեի հետ: Պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյանը` սպիտակներով Աննա Զատոնսկիհից: