Apple-ի աշխատակիցը, որին մեռած են գտել ամերիկյան Կուպերտինո քաղաքում ընկերության գլխավոր շտաբում, կրակել է իրեն: Նրա անձը պարզվել է. նա 25-ամյա Էդուարդ Մակովյակն է:
«Պարզվել է, որ այլ մարդիկ դրա հետ կապ չունեն», - պատմել է Սանտա Կլարա օկրուգում շերիֆի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրե Ուրենան: Նա նշել է, որ այլ մարդկանց համար տեղի ունեցածի կապակցությամբ վտանգ չի եղել:
Մարմինը գտել են առավոտյան` համաժողովների սրահում, նրա կողքին ատրճանակ են հայտնաբերել: Ընկերությունը հրապարակել է հայտարարություն, որում ասված է, որ աշխատակիցները «խորապես ցավում են երիտասարդ եւ տաղանդավոր գործընկերոջ ողբերգական վախճանի համար», Apple-ում այլ մեկնաբանություններից հրաժարվել են, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:




























