Ֆիլմերի ու գրականության համար հիմք հանդիսացած իրական Ջեյմս Բոնդը եղել է Բրիտանական MI-6 հետախուզության աշխատակից Ուիլֆրեդ «Բիֆֆի» Դանդերդեյլը, ում հասակը չէր անցնում 160 սմ-ից:

Նա իր առաջին հանձնարարություններից մեկն կատարել է Ռուսաստանում, որի համար նա հաղթահարել է դպրոցական համազգեստը: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:

«Բոնդի» որոշ գործողություններ նկարագրված են գաղտնի ծառայության պաշտոնական տարեգրության մեջ, որն ի դեպ, հրապարակվել է նախորդ շաբաթ: Նշվում է, որ հետագայում Դանդերդեյլը դարձել է բավական ապահովված մարդ:

Իրական «Բոնդը» մահացել է 1990-ին` Նյու Յորքում, որտեղ նա տեղափոխվել էր իր երրորդ կնոջ հետ: