«Արխնաձոր» հասարակական շարժումն առաջարկել է Մոսկվայում վերացնել Զուրաբ Ծերեթելիի ստեղծած բոլոր քանդակները, որոնք տեղադրված են քաղաքի տեսանելի վայրերում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Շարժման համակարգող Կոնստանտին Միխայլովն ասել է. «Զուրաբ Ծերեթելին ունի հաջողված եւ հետաքրքիր աշխատանքներ, նա տաղանդավոր քանդակագործ է, բայց այդ աշխատանքների համար, ցավոք, քաղաքում տեղ չկա», հավելելով, որ նրա քանդակները «խաթարում են Մոսկվայի պատմական դեմքը»: Նա առաջարկել է Ծերեթելիի քանդակները հավաքել ինչ-որ մի այգում, ինչպես վարվել են խորհրդային շրջանի հուշարձանների հետ:

Իսկ արվեստագետ Մարատ Գելմանն է, կարծիք է հայտնել, որ Մոսկվայի նոր քաղաքապետը, ով փոխարինելու է Լուժկովին, պետք է ամենից առաջ ազատի Մոսկվան Պետրոս Մեծի հուշարձանից, որը Ծերեթելին քանդակել է 1997-ին: