Այսօր` սեպտեմբերի 28-ին Իսրայելի զինվորականները ձերբակալել են Գազայի շրջափակումը ճեղքող նավը, որի վրա եղել են իրավապաշտպաններ եւ հումանիտար օգնություն:
«Իրենա» նավն իր ուղեւորներով` պաղեստինամետ հրեա ակտիվիստներով, հիմա գտնվում է իսրայելական Աշդոդ քաղաքի նավահանգստում: Սպասվում է, որ այնտեղից իրավապաշտպաններին կարտաքսեն երկրից, իսկ բեռները դեռ պետք է ստուգվեն, որից հետո ցամաքային ճանապարհով կուղարկվեն Գազայի հատված, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Իսրայելական կողմի պնդմամբ, ուժ չի կիրառվել:





























