Սեպտեմբերի 30-ին Երեւանում տեղի կունենք հայ-գերմանական բիզնես-ֆորում, որին ի թիվս այլոց, հանդես կգան Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Գերմանիայի քկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների նախարարության ԱՊՀ երկրների հետ համագործակցության բաժնի պետ Անդրեաս Նոյմանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանի ներկայացուցիչ Քրիստոֆ Բրոյնիգը:

Ֆորումը կանցկացվի Գերմանիայի քկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների նախարարության պատվիրակության այցի շրջանակներում: