Բելգիայում գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել ավիահաղորդակցությունը: Պատճառը ավիադիսպետչերների հայտարարած գործադուլն է: Բողոքի այս ակցիան տեւելու է մինչեւ սեպտեմբերի 29-ը:
«Բելգոգոնտրոլ» ընկերության ղեկավարությունը ներկայումս փորձում է պարզել, թե որն է գործադուլի պատճառը: «Առավոտյան մեր աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, մենք նրանցից որեւէ պահանջ չենք լսել, այնպես որ հիմա մնք չենք կարող ինչ-որ կերպ արձագանքել իրավիճակին»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:





























