Ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ապրիլի 13-ից հետախուզվող Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ 25-ամյա  Անդրանիկ Շահինյանին:

Նա հայտնաբերվել է Երեւանի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի բնակարանից: Անդրանիկ Շահինյանը ոստիկաններից խուսափելու համար թաքնվել է մահճակալի տակ:

Հիշեցնենք, որ Շահինյանը հետախուզվում էր այս տարվա հունվարի մեկին սպանության փորձ եւ խուլիգանություն կատարելու մեղադրանքներով, խափանման միջոցը` կալանք:

Նախաքննությունը շարունակվում է: