Մոսկվայի մարզում երիտասարդը պատանդ է վերցրել սեփական ընկերուհուն եւ սպառնում է զենքով: Նրանք գտնվում են բնակարանում: Նա հրաժարվում է բացել բնակարանի դուռը եւ հայտարարում է, որ իր ընկերուհուն պատանդ է վերցրել:
Որոշ տվյալների համաձայն, չարագործը եւ նրա զոհը գտնվում են թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ: Դեպքի վայր ժամանած հատուկ ջոկատայինները բանակցում են նրա հետ: Պատանդի վիճակի մասին դեռ ոչինչ չեն հաղորդում:




























