Հավայան  համալսարանի Աստղագիտության ինստիտուտի հետազոտողները Քարեն Միչի ղեկավարությամբ պարզել են, որ C/2014 S3 գիսաստղ-աստերոիդը ձեւավորվել է Արեգակնային  համակարգի առաջանալու ժամանակ եւ նույն տարիքին է, ինչ Երկիր մոլորակը։

Աստղագետների դիտարկումներն ապացուցել են, որ C/2014 S3-ը հնագույն ժայռե մարմին է՝ նման նրանց, որոնցից կազմված են կարծր մոլորակները, օրինակ, Երկիրը։ Այդ աստերոիդը դուրս է նետվել Արեգակնային համակարգի կենտրոնական հատվածից եւ հայտնվել Օորտի ամպի գոտում, որտեղ սառեցված է մնացել մի քանի մլրդ տարի։

Այս պահին հայտնի է, որ Արեւի շուրջ նրա պտույտների շրջանը կազմում է 860 տարի։

Գիսաստղի համար C/2014 S3-ն իրեն տարօրինակ է պահում։ Այն պոչ չի թողնում եւ ավելի շատ մոտ է աստերոիդների գոտու տիեզերական մարմիններին։ Աստերոիդի մակերեսից սառույցների սուբլիմացիայի պատճառով այն շատ թույլ գիսաստղային ակտիվություն է ցուցաբերում եւ միլիոն անգամ ավելի պասիվ է, քան սովորական գիսաստղերը։

Գիտնականների խոսքով՝ C/2014 S3-ի բացահայտումը շատ կարեւոր է Արեգակնային համակարգի առաջացման տեսական մոդելների համար։