Ընկերության եռամսյակային հաշվետվությունում, որը հրապարակել է Forbes-ը, ասվում է, որ  Intel-ը պատրաստվում է փոփոխությունների ու վերանայում է իր տեխնոլոգիական ծրագրերը:

Մասնավորապես դրանում ասվում է, որ Intel–ն այլեւս երբեք չի թողարկելու նոր Atom պրոցեսորներ սմարթֆոնների համար, ասում է Informing–ը:

Հարկ է նշել, որ  երբ ընկերությունը հրաժարվի սմարթֆոնների ու պլանշետների շուկայից, որի վրա ծախսել է միլիարդավոր դոլարներ, շուրջ 12 հազար աշխատակից կկրճատվի:

Դրա փոխարեն Intel–ը մտադիր է զարգացնել աշխատանքը 5G ցանցերի հետ, որպեսզի մինչեւ 2020 թ. նոր չափորոշիչներ գործարկի: