Samsung ընկերությունը ծրագրում է նոր սմարթֆոնների մի ամբողջ շարք մշակել: Դիզայնում կտրուկ փոփոխություններ սպասել պետք չէ. նոր գաջեթների գլխավոր տարբերությունն ամուր մետաղական պատյանը կլինի, ինչպես նաեւ բավական խոշոր՝ 5.2 մատնաչափանոց էկրանը:
Ըստ Informing-ի, սմարթֆոնները 4 ԳԲ ծավալով օպերատիվ հիշողություն կունենան: Նորույթները կաշխատեն Android 6.0.2 օպերացիոն համակարգով:
Սարքերի բոլոր մանրամասներն ու տեխնիկական բնութագրերը, ինչպես նաեւ արժեքը, հայտնի կդառնան փոքր-ինչ ուշ. պաշտոնական շնորհանդեսը նախանշված է այս ամսվա ընթացքում:





























