Հայաստանի տարածքում, մայիսի 4-ին, շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան‵2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 4-ին, առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +12+14, իսկ վաղը ցերեկը՝ +18+21 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +10+13,

Կոտայքում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +10+13,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +10+13,

Լոռիում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +12+15,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +15+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +10+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+20,

Արարատում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +18+21,

Արմավիրում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +18+21,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը` +10+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +18+21,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +17+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +10+15,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +14+18։